Ընտրական գործընթացներ
 
 

Ո՞վ կարող է մասնակցել ընտրություններին։
16 տարին լրացած ՀՀ քաղաքացին
16 տարին լրացած Հայաստանում բնակվող ցանկացած անձ
18 տարին լրացած ՀՀ քաղաքացին
18 տարին լրացած Հայաստանում բնակվող ցանկացած անձ
Ովքե՞ր չունեն ընտրելու իրավունք։
Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք
Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով դատապարտված և պատիժը կրող բոլոր անձինք
Բոլոր անգործունակ անձինք
Բոլոր դատապարտված անձինք
Արդյո՞ք պարտադիր է մասնակցել ընտրություններին։
Այո
Ոչ
Այո, եթե աշխատավայրում են պահանջում։
Այո, եթե համալսարանում են պահանջում։
Ո՞վ կարող է վերահսկել ընտրողին քվեախցում։
Հանձնաժողովի անդամը
Ոչ ոք
Լրատվամիջոցների ներկայացուցիչը
Դիտորդը
Ընտրողն ինքը կարող է ցույց տալ, նկարել, տեսանկարահանել իր քվեարկության արդյունքը
Արդյոք պատժելի է քվեարկության արդյունքը բացահայտելը։
Այո
Ոչ, կարելի է նկարել և ցույց տալ պահանջողին
Ոչ, կարելի է ուղեկցել ցանկացած մեկին քվեարկության խցիկ
Ոչ, կարելի է ցույց տալ քվեարկության արդյունքը հանձնաժողովի անդամներին կամ վստահված անձանց
Արդյո՞ք ընտրողների ցուցակը հասանելի է բոլորին։
Այո, բացառությամբ զորամասում կազմվող` ընտրողների ստորագրված ցուցակների
Այո, բացառությամբ քրեակատարողական հիմնարկում կազմվող` ընտրողների ստորագրված ցուցակների
Այո, բացառությամբ ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող` ընտրողների ստորագրված ցուցակների
Ճիշտ են բոլոր տարբերակները
Արդյո՞ք պատժելի է կաշառք ստանալը։
Ոչ, միայն տալն է պատժելի
Այո, անգամ ընտրակաշառքի միջնորդությունն է քրեորեն պատժելի
Ոչ, եթե կաշառք ստացողը եռօրյա ժամկետում կաշառք ստանալու մասին կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին
Ճիշտ են 2 և 3 տարբերակները
Ընտրակաշառքի ներքոնշյալ տարատեսակներից ո՞րն է / որո՞նք են արգելված օրենքով։
Անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ
Անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) սնունդ
Անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ
Բոլոր նշվածները
Ինչպե՞ս են քարոզչություն իրականացնում ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող թեկնածուները։
Վստահված անձանց միջոցով
Անձնապես, քանի որ ժամանակավորապես ազատվում են
Երեխաների կամ ծնողների միջոցով
Ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող անձը չի կարող թեկնածու լինել
Արդյո՞ք ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական կուսակցություններն ունեն հավասար հնարավորություն անվճար օգտվելու լրատվամիջոցներից և լուսաբանվելու նրանց կողմից։
Այո, լրատվամիջոցները պետք է տրամադրեն անկողմնակալ տեղեկատվություն ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների նախընտրական քարոզարշավի վերաբերյալ
Հանրային ռադիոն և հանրային հեռուստատեսությունը պետք է ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին տրամադրեն եթերաժամերից հավասար պայմաններով անվճար և վճարովի օգտվելու հնարավորություն
Ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունները պետք է հավասարապես լուսաբանվեն, անգամ եթե ընտրություններին մասնակցող կուսակցությունների կողմից միջոցառումներ չեն կազմակերպվում
Նշված բոլոր պատասխանները ճիշտ են
Նախընտրական քարոզչության ընթացքում արգելվում է՝
Քարոզչական նյութեր փակցնելը պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի, հանրակրթական դպրոցների, բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի, հասարակական սննդի կամ առևտրի օբյեկտների, ինչպես նաև հասարակական տրանսպորտի և տաքսու ներսում կամ վրա
Քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը պոկելը, պատռելը, դրանց վրա գրառումներ կատարելը կամ որևէ այլ եղանակով վնասելը
Անանուն քարոզչական տպագիր նյութեր տարածելը
Նշված բոլոր տարբերակները ճիշտ են
Արդյո՞ք քաղաքացիների քարոզչությանը և նախընտրական միջոցառումներին մասնակցելը կամավոր է։
Այո
Ոչ, կրթական հաստատություններում ներգրավված ուսանողներն ու աշակերտները պետք է պաշտպանեն ԲՈՒՀի կամ դպրոցի քաղաքական ընտրությունը
Ոչ, գործատուին քաղաքական աջակցություն ցուցաբերելը յուրաքանչյուր աշխատողի պարտքն է։
Ոչ, պետք է անպայման բարձրաձայնել սեփական քաղաքական ընտրությունը կասկածների տեղիք չտալու համար։
Ո՞վ/Ովքե՞ր չեն կարող իրականացնել քարոզչություն։
Առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողները իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս
Դատավորները, դատախազները, ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, պրոբացիոն ծառայությունում, փրկարար ծառայությունում ծառայողները, զինծառայողները, քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք (քննչական մարմինների ղեկավարներ և ղեկավարների տեղակալներ, քննիչներ)
Ընտրական հանձնաժողովների անդամները
Նշված բոլոր տարբերակները ճիշտ են
Ի՞նչ է սպասվում կրկնակի քվեարկողին
Ազատազրկում 2-5 տարով
Վարչական տուգանք
Նկատողություն
Ոչ մի լուրջ բան
0
{"name":"Ընտրական գործընթացներ", "url":"https://www.quiz-maker.com/QKW2ASJA3","txt":"Ո՞վ կարող է մասնակցել ընտրություններին։, Ովքե՞ր չունեն ընտրելու իրավունք։, Արդյո՞ք պարտադիր է մասնակցել ընտրություններին։","img":"https://cdn.poll-maker.com/65-2868061/63-thumb-.jpg?sz=1200"}
Powered by: Quiz Maker