Manage existing quizzes, Custom Templates, Better Security, Data Exports and much more

Sign inSign in with Facebook
Sign inSign in with Google

Գրագողությունը շա՞տ վատ բան է։

Ի՞նչ է գրագողությունը (նշել բոլոր ճիշտ պատասխանները)։
Այլ անձի կողմից գրված աշխատության մեջ մի քանի բառ փոփոխելը և որպես սեփականը ներկայացնելը
Որևէ նյութից օգտվելը առանց հեղինակին հղում անելու։
Օգտագործված նյութին սխալ հղում տալը։
Հեղինակի մտքերը վերարտադրելը՝ հստակ վերագրելով այն հեղինակին։
Այլ անձի աշխատություն թարգմանելը առանց որևէ հղման։
Նշվածներից որի՞ դեպքում պետք է հղում տալ աղբյուրին։
Երբ օգտագործում ենք տեղեկատվություն Wikipedia-ից, որի նյութերը ստեղծված են տարբեր մարդկանց կողմից։
Երբ օգտագործում ենք տեղեկատվություն, որը ընդհանուր գիտելիք համարվող գիտելիք է (օր.՝ Արեգակնային համակարգում կա 8 մոլորակ)
2-ի դեպքում էլ հղում տալն անհրաժեշտ է։
Երկու ուսանող միասին աշխատել են յուրաքանչյուրն իրենց հոդվածի համար։ Աշխատանքը հանձնելուց հետո դասախոսը տեսնում է աշխատանքների 40% համընկնում։ Պետք է համարել, որ
Գրագողություն կատարել է այն ուսանողը, ով ավելի ուշ է ներկայացրել հոդվածը։
Նրանցից ոչ մեկ մեղավոր չէ գրագողության համար։
Ուսանողները մեղավոր կլինեն գրագողության համար, եթե պարզվի, որ այդ կատարվել է դիտավորությամբ։
Անկախ դիտավորությունից, ուսանողները կատարել են գրագողություն։
Նշված մտքերից որո՞նց պետք է տրվեն համապատասխան հղումներ։
Դուք Վիքիպեդիայում կարդում եք հոդված գրագողության ամենաառաջին դեպքի վերաբերյալ և ցանկանում եք նշել դրա մասին Ձեր աշխատության մեջ
Ձեր մայրիկը աշխատում է «Կոկա Կոլայում» և Ձեզ լավ խորհուրդ է տալիս, թե ինչպես գրել զեկույց խմիչքների արդյունաբերության մասին։
Ձեր PowerPoint ներկայացման մեջ դուք օգտագործում եք մի նկար, որը վերցրել եք որևէ վեբ կայքից։
Դուք արտահայտել եք սկզբնաղբյուրի նախադասության իմաստը՝ փոփոխելով մի քան բառ։
Դուք օգտագործում եք Ձեր նախկինում կատարված գրավոր աշխատանքից մի հատված։ Այդ աշխատանքը ոչ մի տեղ չի տպագրվել նախկինում։
Դուք գրում եք, որ Շեքսպիրը ծնվել է Սթենֆորդում, 1564թ.-ին։
Լուսանկարներ, գծապատկերներ, վիճակագրական տվյալներ օգտագործելու դեպքում հղում անել պետք չէ։
Ճիշտ է։
Սխալ է։
Դուք փոխել եք հեղինակի մտքի ուղերձը ի շահ Ձեր աշխատության արտահայտած մտքի՝ նշելով հեղինակին։ Սա ևս գրագողություն է։
Այո
Ոչ
Եթե Դուք պարզապես մոռացել եք հիշատակել աղբյուրը որից որ օգտվել եք, ապա Դուք չեք կատարել գրագողություն։
Ճիշտ է։
Սխալ է։
Ձեր ընկերը թույլ է տվել, որ իր հոդվածը ներկայացնեք որպես Ձեր ստեղծածի։ Սա գրագողություն չի համարվում։
Համարվում է
Չի համարվում
0
{"name":"Գրագողությունը շա՞տ վատ բան է։", "url":"https://www.quiz-maker.com/QTVPFKJ5H","txt":"Ի՞նչ է գրագողությունը (նշել բոլոր ճիշտ պատասխանները)։, Նշվածներից որի՞ դեպքում պետք է հղում տալ աղբյուրին։, Երկու ուսանող միասին աշխատել են յուրաքանչյուրն իրենց հոդվածի համար։ Աշխատանքը հանձնելուց հետո դասախոսը տեսնում է աշխատանքների 40% համընկնում։ Պետք է համարել, որ","img":"https://cdn.poll-maker.com/61-2558743/plagiarism.png?sz=1200"}
Powered by: Quiz Maker