Manage existing quizzes, Custom Templates, Better Security, Data Exports and much more

Sign inSign in with Facebook
Sign inSign in with Google

#ARTticle3․ Հովհաննես Թումանյան

Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել Հովհաննես Թումանյանը
1860 թվականի մարտի 3-ին, Թիֆլիսում
1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում
1869 թվականի փետրվարի 19-ին, Մոսկվայում
Նշվածներից ո՞րը Թումանյանի կեղծանունը չէ
Ամենայն հայոց թամադա
Ամենայն հայոց հայր
Ամենայն հայոց ուսուցիչ
Ամենայն հայոց բանաստեղծ
Նշվածներից ո՞վ է տվել Թումանյանին հետևյալ բնորոշումը․ «Այսօր Թումանյանը իր լեզուն հասցրել է այն բյուրեղանման պարզության, որը մոտեցնում է նրան Պուշկինին, և որը նրա գերագույն արժանիքներից մեկը պիտի համարվի»
Ավետիք Իսահակյան
Վահան Տերյան
Լեո
Հայ քննադատներից ո՞վ է Թումանյանին մեղադրել գրագողության մեջ
Լեո
Դրամբյան
Րաֆֆի
Ո՞ր շարքում են միայն Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները
«Քաջ Նազարը», «Հառաչանք», «Հայրենի հողը»
«Մեր պատմիչներն ու մեր գուսանները», «Հայոց վիշտը», «Թմկաբերդի առումը»
«Գիքորը», «Հայրենիքիս հետ», «Հայոց լեռները»
Տրվածներից ո՞րը չի համապատասխանում Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի սյուժեին
Շահը Թմուկ բերդը գրավում է Թաթուլի կնոջ մատնությամբ
Շահին հավատացնում են, որ Թմկա տիրուհու սրտին տիրելու դեպքում Թաթուլը անզոր կլինի նրա առաջ
Թմկա տիրուհին հարբեցնում է Թաթուլին և նրա հաղթական զորքին և թշնամու առաջ բացում է բերդի դռները
Շահի ուղարկած պատվիրակությունը մեծամեծ ընծաներով կարողանում է համոզել Թմկա տիրուհուն բացել բերդի դռները
Թումանյանի ստեղծագործությունների վերաբերյալ պնդումներից որո՞ւմ սխալ կա
«Քաջ Նազարը» հեքիաթի վերջում Նազարը դառնում է թագավոր, սակայն նրա վախկոտության մասին կինը պատմում է բոլորին, և մարդիկ նրան գահընկեց են անում։
Բազազ Արտեմի տանը Գիքորը հիվանդանում է, տեղափոխվում հիվանդանոց, որտեղ նա մահանում է։
Թումանյանի ստեղծագործությունների ժանրային բնութագրումներից որո՞ւմ սխալ կա
«Քաջ Նազարը» հեքիաթ է, «Գիքորը»՝ պատմվածք։
«Փարվանան» բալլադ է, «Գելը»՝ պատմվածք։
«Հայրենիքիս հետ»-ը բանաստեղծություն է, «Հոգեհանգիստ»-ը՝ պոեմ։
«Շունն ու կատուն» հեքիաթում
Կատուն խաբում է շանը և չի պատժվում
Շունը խաբում է կատվին և չի վճարում գդակի վարձը
Կատուն խաբում է շանը և պատժվում
«Տերն ու Ծառան» հեքիաթում
Տերը պարտաճանաչ վճարում է իր ծառային
Տերն առանց վարձատրելու վռնդում է ծառային
Տերը շահագործում է և' ծառային, և' նրա եղբորը
«Տերն ու Ծառան» հեքիաթում «ծառայի» ո՞ր իրավուքներն են խախտվում ըստ մարդու իրավունքերի հռչակագրի
Հոդված 4․ Ոչ ոք չպետք է մնա ստրկության կամ անազատ վիճակում. ստրկությունը և ստրկավաճառությունը` իրենց բոլոր տարատեսակներով, արգելվում են:
Հոդված 9․ Ոչ ոք չի կարող ենթարկվել կամայական կալանքի, ձերբակալման կամ արտաքսման:
Հոդված 23․ 2. Յուրաքանչյուր ոք, առանց որևէ խտրականության, հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձատրության իրավունք ունի: 3. Յուրաքանչյուր աշխատող իր և իր ընտանիքի մարդավայել գոյությունն ապահովող արդար ու գոհացուցիչ վարձատրության իրավունք ունի, որն անրաժեշտության դեպքում պետք է լրացվի սոցիալական ապահովության այլ միջոցներով:
Ինչպե՞ս էին ոտնահարվում Գիքորի իրավունքները
Բազազ Արտեմը նրան սոված էր պահում
Բազազ Արտեմի կինը ստորացնում էր նրան հյուրերի մոտ
Շահագործում էին նրան՝ գումար չտալով
Բոլոր պատասխանները ճիշտ են
Մեր օրերում Գիքորի պատմությունը դիտարկվում է որպես
Աշխատանքի ազատ ընտրության իրավուքնի խախտում
Արժանապատվության իրավունքի խախտում
Կյանքի, ազատության և սեփական անձի անձեռնմխելիության իրավունքի խախտում
Ճիշտ են բոլոր պատասխանները
Տարբերակներից ո՞րը չի համապատասխանում Հովհաննես Թումանյանի «Մարոն» պոեմի սյուժեին
Մարոն փախչում է տնից և վերադառնում հայրական տուն, սակայն հայրը չի ընդունում Մարոյին, հաշվի առնելով հասարակության կարծիքը և վռնդում է նրան
Հուսալքված Մարոն վերադառնում է Կարոյի մոտ և համակերպվում իր ճակատագրի հետ։
Իննամյա Մարոն ամուսնանում է հասուն Կարոյի հետ
Մարոյի ամուսնությունը Կարոյի հետ
Օրինական էր
Գիտակցված որոշում էր Մարոյի կողմից
Երեխաների իրավունքների ոտնահարման վառ օրինակ է
Թումանյանի Չարի վերջը հեքիաթում
Սեփական իրավունքների մասին անտեղյակ լինելու պատճառով կկուն տուժում է
Խախտվում է ազատ տեղաշարժման իրավունքը
Խախտվում է խաղաղ հավաքներ և միություններ կազմելու իրավունքը
«Թագավորն ու չարչին» բալլադում Շահ Աբասը չարչու շորեր է հագնում և
Որոշում է ապրել հասարակ գյուղացու կյանքով
Լսում է գյուղացիների կարծիքը, ընդունում, ուղղում իր սխալները
Լսում է կարծիքները ու իրեն ուղղված անեծքները, կատաղում և մարդասպանություն է գործում
Ի՞նչ խնդիրներ է առաջ բերել Հովհաննես Թումանյանը «Անուշը» պոեմի մեջ
Անհավասարության խնդիրը
Ժամանակաշրջանի մտածելակերպի և սովորությունների խնդիրը
Անպատասխան սիրո խնդիրը
Նշված տարբերակներից ո՞րը կլիներ պոեմի ավարտը եթե չլինեին ժամանակի «ադաթները»
Անուշը փախնում է Սարոյի հետ և այլևս չի վերադառնում տուն
Մոսին չի դիտարկում պատահածը որպես անձի վիրավորանք, Անուշը և Սարոն ամուսնանում են։
Ճիշտ են բոլոր պատասխանները
0
{"name":"#ARTticle3․ Հովհաննես Թումանյան", "url":"https://www.quiz-maker.com/QTQ8DJN38","txt":"Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել Հովհաննես Թումանյանը, Նշվածներից ո՞րը Թումանյանի կեղծանունը չէ, Նշվածներից ո՞վ է տվել Թումանյանին հետևյալ բնորոշումը․ «Այսօր Թումանյանը իր լեզուն հասցրել է այն բյուրեղանման պարզության, որը մոտեցնում է նրան Պուշկինին, և որը նրա գերագույն արժանիքներից մեկը պիտի համարվի»","img":"https://cdn.poll-maker.com/62-2637717/big-1502456341-8382500.jpg?sz=1200-00000000001000005300"}
Tools: Quiz Maker | Survey Maker