Երեխայի իրավունքներ

1.Ըստ Երեխաների իրավունքների մասին ՀՀ օրենքի՝ ՀՀ-ում երեխան գտնվում է
1.միայն ծնողների և հարազատների հովանավորության ու պաշտպանության ներքո
2.հարազատների և պետության հովանավորության և պաշտպանության ներքո
3.հասարակության և պետության հովանավորության ու պաշտպանության ներքո
2.Ըստ Երեխաների իրավունքների մասին ՀՀ օրենքի՝ քանի տարին չլրացած անձն է համարվում երեխա
1.18
2.17
3.16
3.Ըստ Երեխաների իրավունքների մասին ՀՀ օրենքի՝ յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ունի
1.ընտրության և ընտրվելու իրավունք
2.անվան և քաղաքացիության իրավունք
3.ինքնաբուխ հավաքներ կազմակերպելու իրավունք
4.Ըստ Երեխաների իրավունքների մասին ՀՀ օրենքի՝ մինչև քանի՞ տարեկան երեխայի մասնակցությունը կրոնական կազմակերպություններին արգելվում է՝ առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության
1.16
2.12
3.10
5.Ըստ Երեխաների իրավունքների մասին ՀՀ օրենքի՝ ում է արգելվում երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի, կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի:
1.ցանկացած անձի, բացառությամբ ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների
2.ցանկացած անձի, այդ թվում՝ հարազատներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին
3.ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին
6.Ըստ Երեխաների իրավունքների մասին ՀՀ օրենքի՝ մինչև 16 տարեկան երեխաները կարող են ընդունվել ժամանակավոր աշխատանքի` ծնողներից մեկի (որդեգրողի) կամ հոգաբարձուի (խնամակալի) և խնամակալության և հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնությամբ, եթե
1.ծնողներն են ընտրել աշխատավայրը
2.չի խանգարում ուսուցման գործընթացին
3.երեխան իրեն երջանիկ է զգում աշխատելիս
7.Ըստ Երեխաների իրավունքների մասին ՀՀ օրենքի՝ երեխան ունի աշխատանքի
1.արտոնյալ պայմանների իրավունք
2.բացակայելու արտոնյալ իրավունք
3.հավելյալ վճարվելու իրավունք
8.Ըստ Երեխաների իրավունքների մասին ՀՀ օրենքի՝ երեխայի անվտանգությունը երաշխավորում է՝
1.բացառապես ծնողները և հարազատները
2.Հայաստանի Հանրապետությունը
3.ՀՀ ոստիկանությունը
9.Ըստ Երեխաների իրավունքների մասին ՀՀ օրենքի՝ ՀՀ-ում ծնողազուրկ երեխայի
1.անձնական հաշվին փոխանցվում է կենսաթոշակ
2.անձնական կյանքի կազմակերպման պատասխանատվությունը ստանձնում է ՀՀ Ազգային ժողովը
3.երեխայի համար փնտրվում են որդեգրվողներ պետության կողմից
10.Ըստ Երեխաների իրավունքների մասին ՀՀ օրենքի՝ մինչև քանի տարեկան երեխայի մասնակցությունը ռազմական գործողություններին արգելվում է
1.15
2.16
3.18
11.Ըստ Երեխաների իրավունքների մասին ՀՀ օրենքի՝ ազատազրկման դատապարտված երեխային արգելվում է
1.սեփական հեռախոս, ինտերնետ մուտք ունենալը
2.ծնողների հետ ամեն օր հանդիպելը
3.չափահասների հետ միասին կալանքի տակ պահելը
0
{"name":"Երեխայի իրավունքներ", "url":"https://www.quiz-maker.com/QONDQITW","txt":"1.Ըստ Երեխաների իրավունքների մասին ՀՀ օրենքի՝ ՀՀ-ում երեխան գտնվում է, 2.Ըստ Երեխաների իրավունքների մասին ՀՀ օրենքի՝ քանի տարին չլրացած անձն է համարվում երեխա, 3.Ըստ Երեխաների իրավունքների մասին ՀՀ օրենքի՝ յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ունի","img":"https://cdn.poll-maker.com/54-2130405/child-rights.jpg?sz=1200"}
Powered by: Quiz Maker