ՀՀ Սահմանադրություն

1.Ե՞րբ է ընդունվել ՀՀ Սահմանադրությունը:
1995 թվականի հունիսի 5-ին
1995 թվականի հուլիսի 5-ին
1991 թվականի հուլիսի 5-ին
1991 թվականի հունիսի 5-ին
Ըստ ՀՀ Սահմանադրության հոդված 1-ի` Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է՝
ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալիստական, իրավական պետություն։
ինքնիշխան, սոցիալ-դեմոկրատական, իրավական պետություն։
ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն։
ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավաչափ պետություն։
ՀՀ Սահմանադրությունը բաղկացած է ՝
պրեամբուլայից և 16 գլուխներից
պրեամբուլայից և 12 գլուխներից
պրեամբուլայից և 3 գլուխներից
պրեամբուլայից և 45 գլուխներից
Ընդունումից հետո ե՞րբ է առաջին անգամ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացվել։
2005 թվականի սեպտեմբերի 18
2005 թվականի հոկտեմբերի 22
2005 թվականի նոյեմբերի 27
2005 թվականի դեկտեմբերի 16
2015 թվականի Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունը՝
Կիսանախագահականից դարձավ նախագահական հանրապետություն
Կիսանախագահականից դարձավ խորհրդարանական հանրապետություն
Նախագահականից դարձավ կիսանախագահական հանրապետություն
Նախագահականից դարձավ խորհրդարանական հանրապետություն
Ըստ ՀՀ Սահմանադրության՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝
Չի կարող զրկվել ՀՀ քաղաքացիությունից
Կարող է զրկվել քաղաքացիությունից միայն օրենքով նշված դեպքերում և կարգով՝ դատարանի որոշմամբ
Կարող է զրկվել քաղաքացիությունից միայն օրենքով նշված դեպքերում և կարգով
Կարող է զրկվել քաղաքացիությունից միայն ՀՀ Սահմանադրության նշած դեպքերում և կարգով
Ըստ ՀՀ Սահմանադրության՝ ազատորեն միավորվելու իրավունք ունի՝
ՀՀ քաղաքացիները
յուրաքանչյուր ոք
քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք
միայն քաղաքացիություն ունեցաղ անձինք
Ըստ ՀՀ Սահմանադրության՝ ինքնաբուխ հավաքների իրականացման համար՝
պահանջվում է իրազեկում
պահանջվում է իրազեկում 3-օրյա ժամկետում
պահանջվում է իրազեկում 5-օրյա ժամկետում
իրազեկում չի պահանջվում
Ըստ ՀՀ Սահմանադրության՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժի իրավունք ունի՝
ՀՀ քաղաքացիները
յուրաքանչյուր ոք
օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք
դաշնակից անդամ երկրների քաղաքացիները
Ըստ ՀՀ Սահմանադրության՝ կրոնական կազմակերպությունները՝
ենթարկվում են Հայաստանյայց առաքելական եկեղեցուն
իրավահավասար չեն
իրավահավասար են
իրավահավասար են՝ բացառությամբ Հայաստանյայց առաքելական
Ըստ ՀՀ Սահմանադրության՝ Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել՝
ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ
օրենքով
ՀՀ կառավարության որոշմամբ
հատուկ կարգավիճակ ունեցող պայմանագրով
Ըստ ՀՀ Սահմանադրության՝ ամուսնության տարիքը սահմանվում է՝
ՀՀ Սահմանադրությամբ
օրենքով
բարոյական նորմերով
ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով
Ըստ ՀՀ Սահմանադրության՝ ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս կինը և տղամարդն ունեն
տարբեր պարտավորություններ
ենթաօրենսդրական ակտերով նախատեսված լիազորություններ
հավասար իրավունքներ
տարբեր իրավունքներ
Ըստ ՀՀ Սահմանադրության՝ քաղաքական հետապնդման ենթարկվող
ՀՀ քաղաքացիները, ԼՂՀ քաղաքացիները և դաշնակից անդամ պետությունների քաղաքացիներն ունեն Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստան ստանալու իրավունք
ՀՀ քաղաքացիները և ԼՂՀ քաղաքացիներն ունեն Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստան ստանալու իրավունք
յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստան հայցելու իրավունք
յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստան հայցելու և ստանալու իրավունք
Ըստ ՀՀ Սահմանադրության՝ հողի սեփականության իրավունքից չեն օգտվում
օտարերկրյա քաղաքացիները և ոչ ավել, քան 3 տարի ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի
օտարերկրյա քաղաքացիները և ոչ ավել, քան 5 տարի ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի
օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք
օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի
Ըստ ՀՀ Սահմանադրության՝ հանցանք կատարած անձի պատժի հիմքը նրա՝
հանցանքի դիտավորությունն է
առողջական վիճակն է
մեղքն է
սոցիալական վիճակն է
Ըստ ՀՀ Սահմանադրության՝ մինչև քանի տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է՝
մինչև 12
մինչև 15
մինչև 16
մինչև 17
Ըստ ՀՀ Սահմանադրության՝ շրջակա միջավայրի պաշտպանության մասին պարտավոր է հոգ տանել՝
Պետական իշխանության մամինները
Հանրային իշխանության մարմինները
ՀՀ քաղաքացիները
Յուրաքանչյուր ոք
Ըստ ՀՀ Սահմանադրության՝ կուսակցությունները տարեկան հաշվետվություններ են հրապարակում իրենց՝
ֆինանսական միջոցների աղբյուրների, ծախսերի, ինչպես նաև գույքի ու անդամների քանակի մասին
ֆինանսական միջոցների, ծախսերի, ինչպես նաև քաղաքական գործունեության և իրենց գույքի մասին
ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև իրենց գույքի մասին
ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև կուսակցության համագումարներում ընդունված որոշումներին և իրենց գույքի մասին
Ըստ ՀՀ Սահմանադրության՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել օտարերկրյա պետությանը
բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի
բացառությամբ Հայաստանի Հանրապետության ընդունած որոշումներով նախատեսված դեպքերում
բացառությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով նախատեսված դեպքերի
բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերի
Ըստ ՀՀ Սահմանադրության՝ Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն արժեք է՝
մարդը
եկեղեցին
քաղաքացին
ՀՀ Աժ ժողովը
0
{"name":"ՀՀ Սահմանադրություն", "url":"https://www.quiz-maker.com/Q35KVG2","txt":"1.Ե՞րբ է ընդունվել ՀՀ Սահմանադրությունը:, Ըստ ՀՀ Սահմանադրության հոդված 1-ի` Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է՝, ՀՀ Սահմանադրությունը բաղկացած է ՝","img":"https://cdn.poll-maker.com/52-1882438/l-ovl1e7dov3.jpg?sz=1200"}
Powered by: Quiz Maker